Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Համադրելով հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները

Համադրելով հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները
17.11.2015 | 16:15

Նոյեմբերի 20-ին՝ ժամը16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: «Իրանում ծնված, այժմ Լոնդոնում բնակվող մեր հայրենակից Էդման Այվազյանի անհատական ցուցահանդեսն ընդլայնում է մեր պատկերացումները արտերկրում ստեղծագործող վարպետների գեղարվեստական նվաճումների մասին»,- տեղեկացնում են ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ ցուցահանդեսը ներկայացնում է մի արվեստագետի, որն իր երկերում համադրում է հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթները: Ազգային պատկերասրահի ցուցահանդեսը ներկայացնում է Էդման Այվազյանի ճարտարապետական և դիզայներական նախագծերը, վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները և հնարավորություն է տալիս տեսնելու արվեստագետի անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները, նրա յուրօրինակ ձիրքը:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ